19-06-2012 11:10:18 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները:
Հունիսի 19-ին հերթական «Ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման եւ թույլտվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Ամիրյանը, ում կարող եք հարցեր ուղղել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումների եւ փոփոխությունների, ինչպես եւ քաղաքացիների կողմից ինքնապաշտպանական զենք ձեռք բերելու կարգի, դրա համար պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձեւակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքով պարգեւատրման, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության եւ այլ հարցերի մասին:
Կարող եք զանգահարել ժամը 15.00-ից մինչեւ 16.30-ը՝ 59-60-54 հեռախոսահամարով: