Աշակերտի նամակին արձագանքել է ՀՀ կրթության և գիտության նախարարը


Աշակերտի նամակին արձագանքել է ՀՀ կրթության և գիտության նախարարը

  • 19-06-2012 14:24:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունիսի 15-ին կազմակերպված «Անգլերեն» առարկայի միասնական քննությունից հետո Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ հումանիտար1 դասարանի աշակերտ Մովսիսյան Գեւորգը նամակով դիմել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը հրապարակվել էր նաեւ մի շարք էլեկտրոնային պարբերականներում: Նախարարի հանձնարարությամբ աշակերտի նամակն ուղարկվել է Գնահատման եւ թեստավորման կենտրոն՝ ուսումնասիրության: Այսօր ստացվել է ԳԹԿ-ի մասնագիտական պատասխանը, որում, մասնավորապես, նշվում է. «Թեստերի բոլոր 4 տարբերակները բնականաբար չեն կարող լինել բացարձակ նույնական, ուստի որոշակի տարբերություններ թեստային առաջադրանքներում պետք է լինեն: Այդ տարբերությունները, բնականաբար, կարող են ազդել թեստերի բարդության աստիճանի վրա: Հարկ է նշել, որ բարդության աստիճանը թեստաբանական տերմին է, եւ դրա ճշգրիտ մեծությունը հայտնի է դառնում (հաշվվում է) վիճակագրական վերլուծություններից հետո: Հաճախ առաջին հայացքից բարդ թվացող թեստը իրականում պարզվում է ավելի հեշտ է եւ հակառակը: Բարեբախտաբար, այս տարվա «Անգլերեն» առարկայի միասնական քննության պարագայում թեստերի բոլոր 4 տարբերակներն ունեցել են գրեթե նույն միջին ցուցանիշները` 13.23, 13.24, 13.21, 13.14, ինչը հազվագյուտ երեւույթ է եւ բնութագրում է թեստերի համարժեքությունը՝ բարդության տեսանկյունից:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play