Դստեր ահազանգով պատժեցին «համարձակին»


Դստեր ահազանգով պատժեցին «համարձակին»

  • 26-06-2012 16:29:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նախօրեին Հյուսիսային պողոտայում ճանապարհային ոստիկանները կարմիր բերետավորների հետ մի մեքենա են կանգնեցրել՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի 88 555 պետհամարանիշով, եւ տարել տուգանային հրապարակ, իսկ վարորդին` հիվանդանոց, խմածությունը ստուգելու, թեեւ նա սթափ վիճակում է եղել: Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, թե նրան պատժել են ոչ թե երթեւեկության կանոնները խախտելու, այլ Բաղրամյանի վրա սպիտակ «Ինֆինիտի» մեքենային «աբգոն» անելու համար: Ասում են՝ մեքենան պատկանում է Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստերը, ով ահազանգել է հայրիկին, վերջինս էլ հանձնարարել է պատժել համարձակին: Ըստ լուրերի՝ մինչ երեկո մեքենան տուգանայինում էր: ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play