Ճանապարհային ոստիկանություն, Հին նմուշի վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին


Ճանապարհային ոստիկանություն, Հին նմուշի վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին

  • 28-06-2012 11:48:19   | Հայաստան  |  Իրավունք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, «Հարգելի քաղաքացիներ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունիսի 30- ին, որից հետո այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000 դրամ) տուգանք: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում 2012 թվականի հունիսի 30-ից հետո եւս կշարունակվի գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների փոխանակման գործընթացը` առանց որեւէ տուգանքի նշանակման»:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play