Բակո Սահակյանն ընդունել է Արցախում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին


Բակո Սահակյանն ընդունել է Արցախում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին

  • 29-06-2012 10:43:14   |   |  Քաղաքական

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ ավելի ակտիվ եւ համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման վրա: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Քաղաքական