Վահագն Չախալյան.«Պահանջում եմ դադարեցնել ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները»


Վահագն Չախալյան.«Պահանջում եմ դադարեցնել ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները»

  • 02-07-2012 12:04:24   | Վրաստան  |  Քաղաքական

«Երկիր» միությանն է փոխանցվել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում վերջին դեպքերի կապակցությամբ: Ստորեւ ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Խստիվ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել, մասնավորապես, Մելիք Ռայիսյանը եւ Գեորգի Մխչյանը: Սա մի քայլ է, որն ուղղված է ջավախահայության քաղաքական իրավունքների հետագա սահմանափակմանը, Ջավախքում լարվածության խորացմանը։ Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այս գործելաոճը հատուկ է միայն իշխանությունը ամեն գնով պահպանել ձգտող ավտորիտար եւ բռնապետական ռեժիմներին։ Պահանջում եմ անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները, ինչպես նաեւ պայմաններ ապահովել Ջավախքում եւ ողջ Վրաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար»։ Վահագն Չախալյան Քրեակատարողական հիմնարկ N1, Ռուսթավի, Վրաստան 29.06.2012
Նոյյան տապան  -   Քաղաքական