Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է «Արվեստի ընտանիք» ընտանեկան խաղ-մրցաշարին


Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է «Արվեստի ընտանիք» ընտանեկան խաղ-մրցաշարին

  • 03-07-2012 17:45:19   | Հայաստան  |  Հասարակություն

Յուրաքանչյուր մրցութային օրվա համար նախատեսված է նվազագույնը 3 անդամից բաղկացած 3-4 ընտանիք (մասնակից երեխաների տարիքը 12-ից բարձր): Օրվա ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում էքսկուրսավարի ուղեկցությամբ ընտանիքները շրջայց կունենան համապատասխան սրահում եւ կծանոթանան ցուցադրության մանրամասներին: Երկրորդ մասում կենտրոնի Ստեղծագործական սրահում տեղի կունենա մրցույթը: Մասնակիցներին կտրվեն հարցեր, իսկ ճիշտ պատասխանի համար՝ միավորներ: Առավելագույն միավորներ վաստակած ընտանիքը, զբաղեցնելով առաջին տեղը, կստանա համապատասխան մրցանակ եւ կապահովի իր մասնակցությունը խաղի վերջին փուլում: Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան խրախուսական նվերներ: Մրցաշարի վերջին փուլում հաղթող ընտանիքին սպասվում է մեծ անակնկալ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ընտանեկան անդամակցության քարտ: «Արվեստի ընտանիք» կրթական ծրագրի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին, ժամը 15:00-ին: Մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների եւ գրանցումների համար զանգահարել` +37410 541932/34:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play