Արտագաղթող սահմանամերձ գյուղերի տխուր պատկերը հնարավոր չէ խոսքերով նկարագրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07-07-2012 22:53:45 | Շիրակի մարզ | Բարեգործություն
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այս անգամ, օգնություն ցուցաբերելու նպատակով, ուղեւորվեցին Հայաստանի սահմանամերձ` Ամասիայի նախկին վարչական շրջանի գյուղեր:
Մի փոքր առաջ անցնելով ասենք, որ հրաշք բնության գրկում` Արփա լճից արեւելք ընկած տարածքի գյուղերում պատկերը տխուր է: Առանց այն էլ սակավամարդ` 20-ից 50 ընտանիք ունեցող գյուղերը օր-օրի դատարկվում են` հիմնականում ճանապարհներ չլինելու պատճառով: Ամասիայից ընդամենը 30-35 կմ անցնելու համար մեզանից պահանջվեց մոտ 2 ժամ: Սոսկալի ճանապարհներ էին, բայց ոչ պակաս սոսկալի էր բնակիչներից շատերի ապրելակերպը... պարզապես հնարավոր չէ խոսքերով նկարագրել, այդ ամենը տեսնել է պետք...
Երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիից բազամաթիվ ընտանիքներ մեկնել էին բնակվելու այդ գյուղերը, ուր նախկին ադրբեջանցի բնակիչներից դադարկվելուց հետո ազատ բազմաթիվ տներ կային: Սակայն նորաբնակներից շատերը հետագա տարիներին եւս արտագաղթում են:
Մենք զրուցեցենք նախկին գյումրեցի Լյովա Գեւորգյանի հետ, ով իր ընտանիքի 5 անդամներով 1989 թ.-ից բնակություն է հաստատել Ծաղկուտ, նախկին Գյուլիջա գյուղում: Նա կնոջ մահից եւ զավակների արտագաղթելուց հետո կիսախարխուլ տանը ապրում է միայնակ….
Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում: