Երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարը
09-07-2012 09:26:40 | Հայաստան | Քաղաքական
Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են Մոսթաֆա Մոհամադ Նաջարի հանդիպումները Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ են նախատեսվում նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: