Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը ամփոփում են հունիս ամսվա հանգանակության արդյունքները


Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը ամփոփում են հունիս ամսվա հանգանակության արդյունքները

  • 10-07-2012 18:16:07   | Հայաստան  |  Բարեգործություն

Այսօր Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի առաջին ամսվա արդյունքների մասին: Նախագիծը, որը մեկնարկել է հունիսի 1-ին, թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել եւ հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը: Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները նվիրաբերում են 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: Հունիս ամսվա ընթացքում 100 դրամ նվիրաբերել են 2,265, իսկ 500 դրամ` 510 Orange բաժանորդ, ովքեր բոլորը միասին նվիրաբերել են 481,500 ՀՀ դրամ: Ինչպես եւ հայտարարվել էր, Orange Հիմնադրամը նվիրաբերում է նույնքան գումար, որքան բաժանորդները բոլորը միասին, այսինքն` հունիս ամսվա դրամահավաքի արդյունքում Orange Հիմնադրամը Վորլդ Վիժն Հայաստանին է տրամադրում 963,000 ՀՀ դրամ: Այս գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի` Տավուշի մարզի Այրում գյուղի բնակիչներ Աշոտի եւ Սուսաննայի ընտանիքին օգնելու համար: Աշոտն ու Սուսաննան ունեն հինգ երեխա եւ կենցաղային ու սոցիալական ծանր պայմանների պատճառով երեխաներից մեկին` տասնհինգամյա Լիլիթին ստիպված են եղել հանձնել գիշերօթիկ հաստատության հոգածությանը: Հավաքված գումարը բավարար կլինի, որպեսզի ընտանիքի հայրը, ով մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, կարողանա ստեղծել մեքենաների վերանորոգման փոքրիկ արհեստանոց եւ սկսել գումար վաստակել, ինչի շնորհիվ Լիլիթը կրկին կկարողանա ապրել եւ մեծանալ ընտանիքում: «Նախեւառաջ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բաժանորդներին, ովքեր այդքան մեծ թվով մասնակցեցին այս ընտանիքին օգնելու գործին: Orange Հիմնադրամը կրկնապատկել է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը: Մեր նախնական հաշվարկով SMS-ի միջոցով ամսական 300,000-400,000 դրամի հանգանակությունը Հիմնադրամի կողմից կրկնապատկվելու դեպքում թույլ կտա մեկ ընտանիքին զգալի օգնություն ցուցաբերել. անչափ ուրախ ենք որ առաջին իսկ ամսում այս ցուցանիշը գերազանցվեց: Այս նախագծի ամենակարեւոր բաղկացուցիչներից է այն, որ մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է քայլ կատարել` օգնելու երեխաների, որոնք ունեն ծնողներ, սակայն ստիպված են մեծանալ մանկատանը: Սա այն նախագիծն է, որը միավորում է մեզ մեր բաժանորդների հետ լավ գործի համար: Ծրագիրը շարունակական է լինելու, եւ այս ամիս մենք կրկին սպասում ենք հանգանակությունների, որոնք հնարավորություն կտան այլ երեխաների կյանքում բերել շոշափելի փոփոխություններ»,- ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը: Մենք շնորհակալ ենք Orange-ի բաժանորդներին իրենց տրամադրած յուրաքանչյուր դրամի համար: Հավաքված գումարը Վորլդ Վիժնին թույլ կտա ոտքի կանգնեցնել կարիքի մենջ գտնվող այս ընտանիքին եւ տալ Լիլիթին հնարավորություն վայելելու իր ծնողների ներկայությունն ու ամենօրյա հոգատար խնամքը:», - ասաց Լուսինե Սիմոնյանը՝ Վորլդ Վիժն Հայաստանի «Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում Երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի համակարգողը: Վորլդ Վիժնը բազմամյա փորձ ունի խոցելի եւ անապահով ընտանիքների հետ աշխատանքի ոլորտում եւ իր փորձագետների եւ սոցիալական աշխատողների ջանքերով կկազմակերպի մասնագիտական աշխատանքներ ընտանիքների հետ: Այս աշխատանքների առանցքային նպատակն է բարելավել յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչի արդյունքում ծնողները կկարողանան երեխաներին պահել ընտանիքում: Նախագիծը կտեւի մեկ տարի, որի ընթացքում Orange Հիմնադրամը պարբերաբար կտեղեկացնի հավաքված գումարի եւ այն երեխաների եւ ընտանիքների մասին, որոնց դրանք ուղղվել են: Հանգանակված գումարի մի մասը Վորլդ Վիժն Հայաստանի աշխատակիցների ջանքերով կտրամադրվի երեխային վերաբերվող ընտանիքի առօրյա հոգսերին, ինչպես սնունդ, հագուստ եւ այլն, իսկ մյուս մասը կհատկացվի փոքրիկ եկամուտի աղբյուրի ստեղծմանը, որը պիտի թույլ տա ընտանիքին հետագայում դառնալ ինքնուրույն: Orange Հիմնադրամի մասին Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան եւ Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական եւ մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար: Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաեւ առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը: Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների եւ Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայում Հիմնադրամն աջակցում է միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play