Անդրսահմանային դաշտային վարժանքներ` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մասնակցութեամբ


Անդրսահմանային դաշտային վարժանքներ` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մասնակցութեամբ

  • 13-07-2012 14:15:14   | Հայաստան  |  Քաղաքական
Ամերիկայի Միացեալ Նահանգների պետդէպարտամենտը, պաշտպանութեան եւ էներգետիկայի դէպարտամենտները, ինչպէս նաեւ Եւրոպական յանձնաժողովը Հայաստանի եւ Վրաստանի հետ համատեղ մասնակցեցին մի շարք դաշտային վարժանքների յուլիսի 9-12-ը ժամանակահատուածում: Վարժանքները կիրառեցին իրատեսական սցենարներ զանգուածային ոչնչացման զէնքին /ԶՈԶ/ վերաբերող նիւթերի անօրինական տեղաշարժի դէպքում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը ցուցադրելու եւ ուժեղացնելու նպատակով: Հայաստանի եւ ԱՄՆ կառավարութիւնները համագործակցում են ԶՈԶ-ի, ԶՈԶ-ին վերաբերող նիւթերի եւ սովորական զէնքերի ապօրինի փոխադրումն ու վաճառքը կանխարգելելու ուղղութեամբ: այս շաբաթուայ ընթացքում անցկացուած վարժանքները ամրապնդում են նշուած համագործակցութիւնը եւ հիմնւում են Հայաստանի կողմից ընդունուած պայմանագրերի վրայ, որոնց նպատակն է իրականացնել անդրսահմանային հաղորդակցութիւն եւ գործողութիւնների համակարգում` միջուկային ու ռադիօակտիւ նիւթերի տեղաշարժի յայտնաբերման ու արձագանքման համար: Այս վարժանքները յաջորդում են 2012թ.-ին Կ'որէայի Սէուլ քաղաքում անցկացուած Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովին, որտեղ տարբեր երկրների առաջնորդները, այդ թւում նաեւ Հայաստանի պատուիրակները վերահաստատեցին իրենց պարտաւորութիւնը միջազգային մակարդակով միջուկային անվտանգութեան ապահովման գործում: հայաստանի հետ ԱՄՆ եւ ԵՄ համագործակցութիւնը արտացոլում է համակողմանի պարտաւորութիւնը`ուղղուած ահաբեկիչների, մաքսանենգերի եւ զէնք տարածողների կողմից միջուկային եւ Զոզ-ին վերաբերող այլ նիւթերի օգտագործումը կանխարգելելուն: Վարժանքում ընդգրկուած ծրագրերի վերաբերեալ լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել հետեւեալ յղումներին. ? Պետդէպարտամենտի Արտահանման վերահսկման եւ սահմանային անվտանգութեան ծրագիր – http://www.state.gov/strategictrade ? Պաշտպանութեան դէպարտամենտի Զոզ-ի տարածմանը հակազդելու միջազգային ծրագիր– http://www.dtra.mil/missions/ArmsControlVerification/ICP.aspx ? Պաշտպանութեան դէպարտամենտի Վտանգների համատեղ նուազեցման ծրագրի Զոզ-ի տարածման կանխարգելման ենթածրագիր– http://www.dtra.mil/Missions/NunLugar/NunLugarHome.aspx ? Էներգետիկայի դէպարտամենտի Պաշտպանութեան երկրորդ գիծ ծրագիր – http://nnsa.energy.gov/mediaroom/factsheets/nnsassecondlineofdefenseprogram ? Եւրոպական յանձնաժողովի Համատեղ հետազօտական կենտրոն – http://ec.europa.eu/dgs/jrc/ ? Եւրոպական յանձնաժողովի Սահմանների համալիր կառավարման Հարաւային Կովկասի ծրագիր–
Նոյյան տապան  -   Քաղաքական