Համագործակցություն՝ ուղղված Երևանի կենտրոնի զարգացմանը


Համագործակցություն՝ ուղղված Երևանի կենտրոնի զարգացմանը

  • 24-07-2012 13:42:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանը ստորագրել են փոխգործակցության հուշագիր 24-ը հուլիսի, 2012թ., Երեւան, Հայաստան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, եւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանը հայտարարում են երկկողմ գործակցության մեկնարկի մասին: Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ստորագրել են փոխգործակցության հուշագիր: Հուշագիրը նախանշում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի եւ Կենտրոն վարչական շրջանի միջեւ 2012 թ.-ի ընթացքում համագործակցության շրջանակները: Կողմերը համատեղ ծրագրեր կիրականացնեն մասնավորապես` հանրային կրթության եւ մշակույթի ոլորտներում: Համագործակցությունն ուղղված է Երեւանի կենտրոնի զարգացմանը: Կենտրոն վարչական շրջանը մայրաքաղաքի մշակութային եւ գործարար կենտրոնն է: Երեւանի մշակութային, վարչական եւ կրթական հիմնարկությունների զգալի մասը գտնվում է հենց այստեղ: Երեւանի կենտրոնը Հայաստան այցելողների եւ հայաստանցիների համար կարեւորագույն այն վայրերից է, որտեղ կազմակերպվում են գիտաժողովներ, բացօթյա համերգներ, պետական միջոցառումներ եւ ցուցահանդեսներ: Այս համատեքստում` քաղաքի զարգացմանն ուղղված նախագծերին սատարելու պատրաստակամությունը հնարավոր չէ գերագնահատել: Որպես կորպորատիվ սոցիալապես պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի կարող անմասն մնալ այս ծրագրերից եւ աջակցության ձեռք է մեկնում Կենտրոն վարչական շրջանին: «Մայրաքաղաքի կենտրոնը գնահատվում է որպես ազգային արժեք` յուրաքանչյուր հայի կողմից: Մենք պետք է հնարավորինս փայփայենք ու հոգ տանենք դրա մասին: Մայրաքաղաքի կենտրոնն այն վայրն է, որից ստացած տպավորությունների հիման վրա, հյուրերը կարծիք են կազմում ամբողջ երկրի մասին. ծանոթանում են մայրաքաղաքի ճարտարապետական համալիրներին, ինչպես նաեւ կարծիք կազմում` երկրի զարգացման մակարդակի մասին: Մայրաքաղաքի կենտրոնն այն վայրն է, որտեղ կարելի է ծանոթանալ քաղաքի եւ երկրի պատմությանն եւ հասարակության զարգացմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի հոգածությունը մայրաքաղաքի, հատկապես Կենտրոն վարչական շրջանի հանդեպ իսկապես գնահատելի է: Վստահ եմ, որ ամենամոտ ապագայում տեսանելի կլինեն մեր փոխգործակցության արդյուքները: Համատեղ իրագործած բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները կնպաստեն այցելուներին մայրաքաղաքի մասին ավելի լիարժեք եւ տպավորիչ տեղեկատվություն փոխանցելուն: Պատահական չէ ասված՝ Կենտրոնը Երեւանի սիրտն է», - ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play