Թուրքիան փակում է Սիրիայի հետ սահմանը


Թուրքիան փակում է Սիրիայի հետ սահմանը

  • 25-07-2012 11:44:11   | Թուրքիա  |  Քաղաքական

Թուրքիայի մաքսային ծառայության ու առեւտրի նախարար Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ Թուրքիան այսօրվանից փակում է Սիրիայի հետ իր բոլոր սահմանային անցակետերը: Թուրքիան դրանով իսկ տնտեսական պատժամիջոց է կիրառում Սիրիայի նկատմամբ, գրում են թուրքական լրատվամիջոցները: Այսուհետ, խոշոր բեռնատարները չեն կարող Թուրքիայից անցնել Սիրիա, ոչ էլ՝ Սիրիայից Թուրքիա: Թուրք պաշտոնյաի մեկնաբանությամբ վերջին օրերին թուրք-սիրիական սահմանի մոտակայքում մի քանի թուրքական բեռնատարներ թալանվել են: Թուրք-սիրիական շուրջ 900 կիլոմետրանոց սահմանին փակվելու են 13 սահմանային անցակետեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական