30 575 ուղևոր է տեղափոխվել Երևան-Բաթումի-Երևան գնացքներով


30 575 ուղևոր է տեղափոխվել Երևան-Բաթումի-Երևան գնացքներով

  • 18-08-2012 09:58:27   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան գնացքներով հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 16-ը տեղափոխվել է 30 575 ուղեւոր: Դա 18,9%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 25 705 ուղեւոր: Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 16-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 39 005 տոմս, ինչը 27,3%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 30 646 տոմս: Միեւնույն ժամանակ միայն օգոստոսի 1-ից մինչեւ 16-ը տեղափոխվել է 14 487 ուղեւոր (աճ 35,9%-ով) եւ վաճառվել 10 893 տոմս (աճ 57,7%-ով): Միջինը օգոստոսի 10-ից օրական Երեւան-Բաթումի-Երեւան ուղղությունով տեղափոխվում է մոտ 1000 ուղեւոր: Ուղեւորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետեւողականորեն տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղեւորների սպասարկման որակի բարձրացմամբ: Նաեւ թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաեւ աճում է գնացքների արագությունը: «
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play