Համերաշխություն Կուսակցության Վարչություն.Հունգարիայի Հանրապետության արաքը նողկալի փաստ է
04-09-2012 12:42:43 | Հայաստան | Քաղաքական
Համերաշխություն Կուսակցության Վարչության հայտարարությունը,
«Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին ականատես եղանք մի նողկալի փաստի. 21-րդ դարում իրեն ժողովրդավարական հռչակած մի երկիր` Հունգարիայի Հանրապետությունը, ազատ արձակեց մի շարքային ստահակի, որը իր արժանի պատիժն էր կրում: Ընդունելի համարելով բոլոր այն միջոցառումները, որոնք իրականացվում են` միաժամանակ ուզում ենք հիշեցնել մեր կառավարությանը եւ համապատասխան մարմինների` մեղմ ասած, անգործության մասին եւ կոչ ենք անում ՀՀ նախագահին կատարել համապատասխան եզրահանգումներ` առաջնորդվելով ազգի ներուժը լիովին օգտագործելու եւ առաջիկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով, ձեւավորել ազգային համերաշխության կառավարություն»:
04.09.2012թ.