Հայաստանն ու Ադրբեջանը պետք է զերծ մնան հրապարակային հայտարարություններից, իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակով


Հայաստանն ու Ադրբեջանը պետք է զերծ մնան հրապարակային հայտարարություններից, իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակով

  • 04-09-2012 12:57:28   | Հայաստան  |  Քաղաքական

ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո խոսնակների հայտարարությունը՝ Ռամիլ Սաֆարովի ազատման վերաբերյալ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ եւ Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի եւ Ընդլայնման եւ Հարեւանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո խոսնակներն այսօր հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ: «Բարձր ներկայացուցիչն ու Շտեֆան Ֆյուլեն մտահոգված են, տեղեկանալով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով մեղադրվել եւ դատապարտել էր ցմահ ազատազրկման 2004թ.-ին Բուդապեշտում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու կապակցությամբ: Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջանի խնդրանքով, «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թ.-ի մարտի 21-ի Ստրասբուրգյան կոնվենցիայի շրջանակներում, ս.թ. օգոստոսի 31-ին Հունգարիայից տեղափոխվել է Ադրբեջան, պատիժը կրելու նպատակով: ԵՄ ներկայացուցիչները դիմել են համապատասխան կառույցներին եւ հետեւելու են իրադարձությունների հետագա զարգացմանը: Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ եւ հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի եւ Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վերստին կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ հրապարակային հայտարարություններից, իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակով՝ ի շահ տարածաշրջանում կայունության հաստատման եւ հաշտեցմանն ուղղված ջանքերի»:
Նոյյան տապան  -   Քաղաքական