Հունիսի 18-ին տեղի կունենա Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության եզրափակիչ փուլը եւ խաղերի ցուցահանդեսը


Հունիսի 18-ին տեղի կունենա Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության եզրափակիչ փուլը եւ խաղերի ցուցահանդեսը

  • 14-05-2011 22:12:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ավարտվեց Համակարգչային խաղերի նախագծման «Բաց Խաղ» Հայաստանի բաց առաջնութան առաջին փուլը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց մշակած խաղերի սցենարները: Մինչ եզրափակիչ փուլը կանցկացվեն եւս 2 մրցութային փուլեր, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն խաղերի գրաֆիկան/դիզայնը եւ տեխնիկական հնարավորությունները: Չորրորդ` եզրափակիչ փուլում, մասնակիցները կներկայացնեն խաղերն ամբողջությամբ: Մրցույթների արդյունքները կամփոփվեն հունիսի 18-ին` մրցանակաբաշխության օրը, որի շրջանակներում կանցկացվի նաեւ ցուցահանդես «Orange Արմենիա» ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում, եւ կներկայացվեն ոչ միայն մասնակիցների նախագծած խաղերը, այլ նաեւ համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող ընկերություններ: Մինչ այժմ գրանցվել են 25 մասնակից, որոնց գերակշռող մասը Երեւանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, ՀՊՃՀ-ի /Պոլիտեխնիկ/, Հայաստանի Բաց համալսարանի ուսանողներ են: Մասնակիցների թվում են նաեւ դպրոցականներ եւ 2 ընկերություն: Մրցույթը բաց է նոր մասնակիցների գրանցման համար մինչեւ երրորդ փուլը ներառյալ: Համակարգչային խաղերի նախագծման «Բաց Խաղ» առաջնությունը համատեղ կազմակերպել են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը եւ «Orange Արմենիա» ընկերությունը: ԻՏՁՄ մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ.-ին` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: ԻՏՁՄ անդամ ընկերությունների թիվն արագորեն աճում է: 2011թ.-ի մարտի 11-ի դրությամբ նրանց թիվը հասել է 56-ի: Միության անդամները Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպություններ են, որոնք մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային առեւտրի, հետազոտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը: Orange-ի մասին Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ «Օրանժ Արմենիա»-ն Հայաստանում շարժական հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ.-ի նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ.-ին եւ 2010թ.-ին կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի եւ ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ եւ արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում եւ գյուղերում: Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում` 95% : Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար եւ անմիջական բրենդ եւ իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչեւ 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ եւ այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին: Orange-ն առաջին օպերատորն էր, որը կազմակերպեց 4G տեխնոլոգիաների հանրային փորձարկում եւ ցուցադրություն` հնարավորություն տալով բոլոր հետաքրքրվողներին շոշափել LTE տեխնոլոգիան: Orange-ը Հայաստանում նաեւ խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone, Android համակարգով HTC սմարթֆոններ եւ հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը ներկայացնում է նաեւ BlackBerry լուծումը Հայաստանում եւ առաջարկում է սմարթֆոնների ամենալայն ընտրությունը Հայաստանում: Orange-ն առաջին եւ դեռեւս միակ օպերատորն է Հայաստանում, որը ներդրել է բացառապես արեւի էներգիայով աշխատող, էկոլոգիապես մաքուր բջջային կայան: Արեւային բազային կայանների կառուցումը Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ» ռազմավարության կարեւորագույն եւ խորհրդանշական մասն է եւ նպատակ ունի կրճատել Խմբի կողմից CO2-ի արտանետումերը եւ էներգիայի օգտագործումը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play