Բակո Սահակյանը ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մենեջերներին՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ


Բակո Սահակյանը ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մենեջերներին՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ

  • 13-09-2012 18:32:12   |   |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի (<<Արարատ>> ապրանքանիշի) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մենեջերներին՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարանի կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին եւ հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը գործարանի հետ: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play