Ընդունելություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ


Ընդունելություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ

  • 18-09-2012 13:56:52   | Հայաստան  |  Տնտեսություն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային հանդիպում ունեցավ «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլե կազմակերպության փոխնախագահ, ֆինանսական կառավարիչ Ռոբերտ Բլումի եւ ՀՀ-ում գրասենյակի տնօրեն Ա. Ղազանչյանի հետ: Նախարարն ողջունելով հյուրերին` բարձր գնահատեց մինչ օրս կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի արդյունավետությունը եւ համոզմունք հայտնեց, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: «Մենք զարգացման մեծ հեռանկարներ ունենք, եւ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար: Վերջին տարիների ընթացքում պետությունն առավել մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության զարգացմանը: Բոլոր ուղղություններով մեծ ներդրումներ են իրականացվում եւ պետության կողմից պատշաճ աջակցություն է ցուցաբերվում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: Համաշխարհային բանկի հետ համատեղ «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլե-ի համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող արոտավայրերի բարելավման եւ կառավարման ծրագիրը թերեւս լավագույններից է, որը նպատակ ունի նվազեցնել աղքատության մակարդակը հանրապետության բարձր լեռնային բնակավայրերում եւ ընդլայնել կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալներըե,- նշեց նա: Պրն. Բլումը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, տեղեկացրեց, որ լինելով ծրագրում ընդգրկված մի շարք համայնքներում, տպավորված է աշխատանքների ընթացքով եւ արդյունավետ գնահատեց դրանց իրականացումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի երկրորդ փուլին առնչվող հարցեր, մասնավորապես շոշափվեց համայնքների թվի ավելացման խնդիրը, որին պարոն Բլումը դրականորեն արձագանքեց: Համագործակցության ուղղությունների ընդլայնման համար նախարարն առաջարկեց ուսումնասիրել ՀՀ-ում գյուղացիական կոոպերատիվների ստեղծման, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքների բացօթյա տոնավաճառների ավելացմանն աջակցելու հնարավորությունները: Պրն. Բլումը պատրաստակամություն հայտնեց մանրամասն ուսումնասիրել ներկայացված առաջարկները եւ տեղեկացնել ընդունված որոշումների մասին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play