ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պետք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինվորին ետ հանձնեն Հունգարիա


ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պետք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինվորին ետ հանձնեն Հունգարիա

  • 24-09-2012 12:20:32   | Սլովակիա  |  Քաղաքական

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանն անցյալ ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել էր Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների դեմ ադրբեջանցի մարդասպանի արտահանձման շուրջ պատրաստվող իրավաբանական հայցի վերաբերյալ տեղեկատվություն: Հունգարական տեղեկատվական գործակալությունը /MTI/ այն արդեն հրապարակել է եւ ստորեւ ներկայացնում ենք նրա թարգմանությունը: (MTI – Հունգարական տեղեկատվական գործակալություն), Բրատիսլավա, 2012թ սեպտեմբերի 7, ուրբաթ „Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) հունգարական կառավարությունից սպասում է ներողության հայցում եւ ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հիմնավորում“,- ուրբաթ օրը Բրատիսլավայում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Աշոտ Գրիգորյանի խոսքերով ԵՀՄՖ-ն մտադրվում է Սաֆարովի գործով դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների միջազգային դատարան եւ Հաագայի միջազգային դատարան: „Ներկա պահին աշխատում են իրավաբանության ոլորտում փորձագետների մի խումբ, ովքեր կկազմեն հայցը: Այն կարող է պատրաստ լինել արդեն մի քանի ամսից, եւ երբ այն ամբողջովին կվերջացնենք, հունգարա-ադրբեջանական գործը կհանձնենք դատարան“,- MTI-ին հայտնել է Աշոտ Գրիգորյանը: „ԵՀՄՖ-ի դռները բաց են հունգարական կողմի հետ այս հարցը քննարկելու եւ կարգավորելու համար: Մենք կցանկանայինք լսել հունգարական կառավարության տեսակետը, բայց դա չի նշանակում, որ մենք կդադարեցնենք հայցի պատրաստման գործընթացը“, - ընդգծեց Աշոտ Գրիգորյանը: ԵՀՄՖ-ն ենթադրում է, որ գործընթացի ժամանակ հունգարական կառավարության կողմից սխալ է թույլ տրվել, քանի որ վերջինս կարող էր ենթադրել, որ Սաֆարովն ազատ կարձակվի: „Մենք գիտենք, որ Հունգարիայի ղեկավարությունն այդքան միամիտ չէ` հավատալու, որ Սաֆարովն Ադրբեջանում բանտում կմնա, քանի որ 2005թ. նրա պատվին Բաքվում փողոց էր անվանվել“,- հայտնեց ԵՀՄՖ նախագահը: ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պետք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինվորին ետ հանձնեն Հունգարիա, որպեսզի վերջինս կրի պատիժն ազատազրկման վայրում: „Բավարար կլինի եթե ընդունեն, որ արտահանձնման գործընթացում սխալ է տեղի ունեցել եւ այն շտկեն,- նշեց Աշոտ Գրիգորյանը,- եզրափակելով. այդպիսով Հունգարիան „կմաքրվի“’’:
Նոյյան տապան  -   Քաղաքական