ՎՏԲ-Հայաստան Բանկը նախաձեռնել է հարուցել քրեական գործ


ՎՏԲ-Հայաստան Բանկը նախաձեռնել է հարուցել քրեական գործ

  • 28-09-2012 17:30:57   | Հայաստան  |  Տնտեսություն

2011 թվականի հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկն երկրի բնակչությանն է առաջարկում ապառիկ վարկավորման ծառայություններ (ֆիզիկական անձանց վարկավորում` ապառիկ տարբերակով կենցաղային իրեր ձեռք բերելու համար), եւ այդ նախագծի շրջանակներում մինչ օրս Բանկը կնքել է պայմանագրեր Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող եւ, մասնավորապես, համակարգչային եւ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող բազմաթիվ ընկերությունների հետ: Ընկերությունների հետ կնքած պայմանագրերի համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորում է ֆիզիկական անձանց, որոնք ցանկանում են ապառիկ ձեռք բերել իրեր պայամագրով նախատեսված պայմաններով: Պայմանագրի պայմանների համաձայն վարկի տրամադրման դեպքում ձեռք բերված իրը համարվում է վարկի ապահովվածության միջոց: Իսկ ընկերություն-վաճառողը պարտավորվում է տվյալ պայմանագրի գործողության ընթացքում պահպանել վարկի տրամադրման, պայմանագրի կնքման եւ այլ պայմանները: Բանկի կողմից իրականացված ստուգումների արդյունքոմ պարզվել է, որ Բանկի հետ համագործակցող որոշ ընկերություններ ներառված են եղել ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մեջ: Այդ կապակցությամբ եւ հաշվի առնելով այն փաստը, որ նման գործողությունները հանգեցնում են բարձր ռիսկայնության, շատ վտանգավոր են ՀՀ բանկային համակարգի համար, հասարակական մեծ վտանգ է ներկայացնում եւ, միեւնույն ժամանակ, իր մեջ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսվածբ տարրեր, ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված այլ անձանց պարզելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play