Երևանում կանցակացվի «Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր» խորագրով անվճար դասընթացներ


Երևանում կանցակացվի «Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր» խորագրով անվճար դասընթացներ

  • 28-09-2012 17:47:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ARMSCOOP գիտական ցանցը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Երեւանի պետհամալսարանի աջակցությամբ հոկտեմբերի 1-5-ը Երեւանում անցկացնում է «Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր» խորագրով անվճար դասընթացներ (դասախոս` Հրաչ Մարտիրոսյան, PhD Լեյդենի համալսարան)։ Դասընթացների նպատակն է ուրվագծել հայոց լեզվի զարգացման ընթացքը` հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչեւ գրաբար, այնտեղից էլ` միջին հայերեն եւ բարբառներ, եւ ծանոթացնել հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքներին: Դասընթացին մասնակցության հայտ է ներկայացրել 200 մարդ, որոնցից ընտրվել են 80-ը։ Մասնակիցները կստանան ընդհանուր տեղեկություններ հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին, կծանոթանան հայերենի բարբառներին եւ նրանց դասակարգմանը։ Կքննվի պատմահամեմատական լեզվաբանության դերը հայ մշակույթի պատմության ուսումնասիրության գործում: Հատուկ ուշադրության կարժանանա հայ դիցաբանության ու էպոսի ակունքների խնդիրը: Անդրադարձ կլինի բազմաթիվ այլ թեմաների։ Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի երիտասարդական հիմնադրամում եւ Երեւանի պետական համալսարանում։ «?Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր» խորագրով դասընթացը հոկտեմբերի 23-26-ը կանցկացվի նաեւ Վանաձորում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play