Երևանում կանցակացվի «Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր» խորագրով անվճար դասընթացներ
28-09-2012 17:47:52 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ARMSCOOP գիտական ցանցը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Երեւանի պետհամալսարանի աջակցությամբ հոկտեմբերի 1-5-ը Երեւանում անցկացնում է «Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր» խորագրով անվճար դասընթացներ (դասախոս` Հրաչ Մարտիրոսյան, PhD Լեյդենի համալսարան)։
Դասընթացների նպատակն է ուրվագծել հայոց լեզվի զարգացման ընթացքը` հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչեւ գրաբար, այնտեղից էլ` միջին հայերեն եւ բարբառներ, եւ ծանոթացնել հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքներին:
Դասընթացին մասնակցության հայտ է ներկայացրել 200 մարդ, որոնցից ընտրվել են 80-ը։ Մասնակիցները կստանան ընդհանուր տեղեկություններ հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին, կծանոթանան հայերենի բարբառներին եւ նրանց դասակարգմանը։ Կքննվի պատմահամեմատական լեզվաբանության դերը հայ մշակույթի պատմության ուսումնասիրության գործում: Հատուկ ուշադրության կարժանանա հայ դիցաբանության ու էպոսի ակունքների խնդիրը: Անդրադարձ կլինի բազմաթիվ այլ թեմաների։
Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի երիտասարդական հիմնադրամում եւ Երեւանի պետական համալսարանում։
«?Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր» խորագրով դասընթացը հոկտեմբերի 23-26-ը կանցկացվի նաեւ Վանաձորում: