Օքսֆամը շարունակում է Հայաստանում զարգացնել գյուղատնտեսական կոոպերատիվները


Օքսֆամը շարունակում է Հայաստանում զարգացնել գյուղատնտեսական կոոպերատիվները

  • 09-10-2012 15:57:36   | Վայոց ձորի մարզ  |  Տնտեսություն



Օքսֆամ Մեծ Բրիտանիայի (ՄԲ) հայաստանյան գրասենյակը Վայոց Ձորի մարզի Հերմոն համայնքում կազմակերպել էր <<Բերքի տոնի>> եւ <<Վայոց Ձորի ավանդական խոհանոցի>> տոնահանդես։ <<Կայուն կենսապահովման ծրագրի>> շրջանակներում անցկացված միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Հերմոն համայնքի բնակիչ Սահակ Հովաննիսյանի հյուրատան բացումը, որի բակում էլ անցկացվեց տոնահանդեսը, լավաշ թխելու արարողությունը, Վայոց Ձորի Ազատեկ, Զեդեա, Գոմք, Եղեգիս, Հերմոն գյուղերի կանանց կոոպերատիվների համայնքների ներկայացրած ավանդական ճաշատեսակների համտեսը: Ներկայացվեցին նաեւ այդ գյուղերին բնորոշ բերքն ու բարիքը եւ ագրո-էկոտուրիզմի հնարավորությունները: Հյուրերին ողջունեցին “Աշխատանք եւ հայրենիք” ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարյանը, Օքսֆամ Մեծ Բրիտանիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը, Վայոց Ձորի մարզպետարանի գրասենյակի բաժնի պետ Արամ Գրիգորյանը, Հերմոն գյուղի կանանց կոոպերատիվի նախագահ Նաիրա Մնացականյանը: Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղեկացմամբ, այս ծրագիրը գործում է 2010թ.-ից եւ ունի 5 տարվա ռազմավարություն: Ըստ նրա, ծրագրի նպատակն է խթանել գյուղատնտեսական արտադրանքը եւ ներդրումների հոսք ապահովել գյուղատնտեսության ոլորտ”։ “Համագործակցելով <<Հորիզոն>> վարկային կազմակերպության հետ՝ գյուղացիներին տրվել է ավելի մատչելի վարկեր հյուրատներ կառուցելու համար”,- ասաց նա: Անրադառնալով ոչ ավանդական տուրիզմի հարցին՝ Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ ագրոէկոտուրիզմը այս ծրագրի կարեւոր բաղադրիչներից է, քանի որ իրենց նպատակն է այլընտրանքային եկամտի աղբյուրներ ստեղծել գյուղացիների համար: Նա հավելեց, որ իրենց նպատակն է, օգտագործելով կոոպերատիվների մոդելը, Ազգային ժողովի եւ գյուղատնտեսության նախարարության միջոցով ստեղծել օրենք գյուղատնտեսական կոոպերատիվների վերաբերյալ: <<Մեր նպատակն է ստեղծել մոդել, որն կկրկնօրինակվի ներդրողների եւ կառավարության կողմ ից>>,-ասաց Մ. Հակոբյանը: Տոնահանդեսի մասնակից Հերմոն գյուղի կանանց կոոպերատիվի նախագահ կին-հերոսի կոչում ստացած Նաիրա Մնացականյանը մեչ հետ զրույցում տեղեկացրեց՝ “Մինչ կոոպերատիվը մենք մեր մթերքը տեղում էինք սպառում, իսկ այժմ մեզ զանգահարում եւ պատվիրում են”։ Կին-հերոսը որպես ծրագրի ձեռքբերումներ նշեց այն դասընթացները, որոնց ընթացքում իրենց սովորեցնում էին արդյունավետ գյուղատնտեսությամբ զբաղվել, ինչպես նաեւ սառնարանային տնտեսության ստեղծումը, իսկ որպես բացթողում՝ ջերմոցային համակարգի բացակայությունը: Սակայն դեռ ոչ բոլոր համայնքներն են լուծել իրենց ստացեծ բերքի սպառման խնդիրը: Հյուրատան սեփականատեր Սահակ Հովհաննիսյանը նշեց, որ «Նոր Հորիզոն» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կարողացել է վերանորոգել իր տունը եւ ծառայեցնել այն հյուրընկալության նպատակներով` դրանով իսկ նպաստելով Վայոց Ձորի գյուղական համայնքներում ագրոտուրիզմի զարգացմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն