Հարուկի Մուրակամիի վեպը հայերեն


Հարուկի Մուրակամիի վեպը հայերեն

  • 11-10-2012 17:03:54   | Հայաստան  |  Նոր գրքեր

2010 թվականին Գիտանք հրատարակչությունը լույս էր ընծայել 2012 թվականի Նոբելյան մրցանակի ամենահավանական հավակնորդներից մեկի` Հարուկի Մուրակամիի Կեսգիշերից հետո վեպը հայերեն /թարգմ. Ալեքսանդր Աղաբեկյան/: Գիրքը վաճառվում է Բուկինիստ, Նոյյան Տապան եւ Նաիրի գրախանութներում: Գիտանք հրատարակչության հրատարկած XXI դարի արձակ շարքի իններորդ գիրքն է: 2006 թվականից հրատարակվող մատենաշարը առ այսօր ներառում է տարբեր երկրների ներկայումս ստեղծագործող լավագույն գրողների 13 երկերի հայերեն թարգմանությունները: Մինչեւ վերջին րոպեն Հարուկի Մուրակամին համարվում էր մրցանակաբաշխության ամենահավանական հաղթողը: Սակայն 15 րոպե առաջ Շվեդիայի ակադեմիան հայտարարեց, որ գրականության 2012 Նոբելյան մրցանակը շնորհվել է չինացի գրող Մո Յանին: Գիտանք հրատարակչություն
Նոյյան տապան  -   Նոր գրքեր