Սամվել Գևորգյան.Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները աշխարհում կառավարման ոլորտի խորհրդատվության առաջատարը լինելու համար


Սամվել Գևորգյան.Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները աշխարհում կառավարման ոլորտի խորհրդատվության առաջատարը լինելու համար

  • 31-10-2012 10:01:05   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները աշխարհում կառավարման ոլորտի խորհրդատվության առաջատարը լինելու համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի» նախագահ Սամվել Գեւորգյանը: «Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը» ստեղծվել է մեկ տարի առաջ խորհրդատվության առաջատար մասնագետների միավորման միջոցով՝ խորհրդատվության եւ թրեյնինգների ոլորտը համակարգելու, որակապես բարելավելու նպատակով: Գործունեության մեկ տարվա ընթացքում կազմակերպությանն անդամակցել են 36 խորհրդատուներ եւ դասընթացավարներ: «Մեր անդամների համար բացվում են լայն հնարավորություններ մի քանի ասպեկտով: Նախ, մեզ անդամակցելով` նրանք շարունակական մասնագիտական զարգացման պարտավորություն են ստաձնում, մենք նրանց համար հնարավորություն ենք ստեղծում անցնել բրիտանական Խորհրդատվության ինստիտուտի (Institute of Consulting) Կառավարման խորհրդատվության դասընթացը եւ միջազգային որակավորում ստանալ: Ի դեպ, Հայաստանում միջազգային նշված դասընթացի արդյունքում CMCE հավաստագիր են ստացել 25 խորհրդատուներ»,- տեղեկացրել է «Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի» խորհրդի անդամ Մարինա Պողոսյանը: Մամուլի ասուլիսին հաջորդեց կազմակերպության ընդհանուր ժողովը, որի ընթացքում ներկայացվեցին «Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի» նախորդ տարվա հաշվետվությունները, մասնակիցներին հանձնվեցին կազմակերպությանն իրենց անդամակցությունը փաստող քարտեր, քննարկվեցին ընթացիկ հարցեր, ներկայացվեցին կազմակերպության ռազմավարությունն ու առաջիկա անելիքները:
Նոյյան տապան  -   Քաղաքական