Նախաճաշ` ԱՄՆ ընտրությունների առիթով


Նախաճաշ` ԱՄՆ ընտրությունների առիթով

  • 07-11-2012 11:34:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեւան, Հայաստան. Նոյեմբերի 7-ին վաղ առավոտյան ԱՄՆ դեսպան Հեֆերնի ու դեսպանատան աշխատակիցների հետ ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված նախաճաշին մասնակցում էր ուսանողներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, դասախոսներից, պետական պաշտոնյաներից եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բաղկացած բազմազան մի խումբ: Մասնակիցները հետեւում էին ԱՄՆ ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը եւ լուսանկարվում նախագահության թեկնածուներ նախագահ Օբամայի ու նահանգապետ Ռոմնիի իրական չափերի պատկերների կողքին: Մասնակիցների համար պատրաստվել էին նաեւ Հանրապետական կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, Ընտրական կոլեգիայի ու իշխանության ժողովրդավարական անցման մասին պատմող տեղեկատվական տաղավարներ: Դեսպանատան հյուրերը նաեւ մասնակցեցին ընտրախաղի` քվեարկելով ԱՄՆ նախագահի իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: 2012թ. ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ մանրամասներ տեղեկությունների համար այցելեք` http://iipdigital.usembassy.gov/2012election.html#axzz27aUmkz9V. ԱՄՆ ընտրությունների գործընթացին ծանոթանալու համար այցելեք http://youtu.be/wENpDX76r5Q.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն