Կմեկնարկի «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի 6-րդ մրցաշարը՝ նախատեսված ԶԼՄ-ների թիմերի համար


Կմեկնարկի «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի 6-րդ մրցաշարը՝ նախատեսված ԶԼՄ-ների թիմերի համար

  • 14-11-2012 16:45:16   | Հայաստան  |  Բարեգործություն

Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը կմեկնարկի «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի 6-րդ մրցաշարը, որը նախատեսված է զանգվածային լրատվամիջոցների թիմերի համար: Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է: Նախաձեռնությունն իրականացնում են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլորը խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության: Մրցաշարը կանցկացվի «Միկա» մարզահամալիրում: Մասնակցության պայմանները. - մրցաշարին կարող են մասնակցել լրատվամիջոցների սիրողական ֆուտբոլային թիմեր: Արգելվում է թիմերի կազմում ընդգրկել այն աշխատակիցներին, ովքեր 2008-2012 թվականներին հանդես են եկել ՀՀ ֆուտբոլի առաջնություններում: - յուրաքանցյուր լրատվամիջոց կարող է ներկայանալ 1 թիմով: Այն ԶԼՄ-ները, որոնք հնարավորություն չունեն սեփական ուժերով թիմ ստեղծել, կարող են միանալ այլ լրատվամիջոցների: - մասնակցության հայտը պետք է ներկայացնել մասնակիցների ցանկով, լրատվամիջոցը ներկայացնող ղեկավարի ստորագրությամբ եւ համապատասխան կնիքով: Հարկավոր է կից ներկայացնել նաեւ մասնակիցների անձնագիրների պատճեները: - հայտերն ընդունվում են մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 27-ը` ժամը 16:00: Դրանք պետք է ներկայացնել «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ` Կորյունի 19 ա հասցեով, կամ ուղարկել zara.batoyan@gmail.com հասցեին: Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաեւ մրցաշարի կանոնակարգը ձեռք բերելու համար դիմել Արամ Մանուկյանին 077-18-18-38, 055-18-18-38, 010 56-01-43 հեռախոսահամարներով: Հետգրություն Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 180.000 մարդ, ովքեր զրկված են հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: Պատճառներից մեկը հասարակության անտեղյակությունն է խնդրին: Հենց սա է պատճառը, որ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների հիմնախնդիրներով, արդեն 6-րդ անգամ կազմակերպում է «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի մրցաշարը, որին մասնակցում են լրագրողները: Ամեն տարի մինի ֆուտբոլի մրցաշարին մասնակցում է 8-10 լրատվական թիմ, ովքեր մրցաշարին զուգահեռ լուսաբանում են նաեւ հաշմանդամության խնդիրը:
Նոյյան տապան  -   Բարեգործություն