Կամրջի փլուզում. Կան զոհեր


Կամրջի փլուզում. Կան զոհեր

  • 16-11-2012 14:59:51   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 15-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի երկաթգծի կայարանից 1 կմ դեպի հյուսիս տանող երկաթգծի կամուրջը, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում, երկաթբետոնե կամրջի (երկարությունը՝ 44,4 մ բարձրությունը` 3,8 մ, կառուցման տարեթիվը՝ 1975 թ.) վրա «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից վերանորոգման աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել փլուզում: Պատահարի հետեւանքով Վարդենիսի բնակիչներ` 1956 թ. ծնված Գագիկ Ավետիսյանը, 1956 թ. ծնված Վարուժան Սարգսյանը եւ Սեւանի բնակիչ, 1955 թ. ծնված Ներսիկ Մարտիրոսյանը տեղում մահացել են, իսկ Վարդենիսի բնակիչներ` 1968 թ. ծնված Ռոբերտ Համբարձումյանը եւ 1968 թ. ծնված Արգամ Անտոնյանը տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղից Ա. Անտոնյանին տեղափոխել են Երեւանի առաջին կլինիկական հիվանդանոց: Ըստ բժիշկների` Ռոբերտ Համբարձումյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Ա. Անտոնյանինը` կայուն ծանր: Դեպքի վերաբերյալ տեղյակ են պահվել ՀՀ կապի եւ տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարարությունների աշխատակիցները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն