Ջրամատակարարման դադարեցում Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջաններում


Ջրամատակարարման դադարեցում Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջաններում

  • 19-11-2012 13:32:52   | Հայաստան  |  Տնտեսություն

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 20-ին. 1. Շենգավիթ վարչական շրջանում ժամը 9.00-22.00 կդադարեցվի Ներքին Շենգավիթ ու Նորագավիթ թաղամասերի, Շիրակի-Արշակունյաց փողոցների հատման վայրից մինչեւ Շիրակի-Արարատյան փողոցների հատման վայրի, Արշակունյաց պող. 80-ից բարձր համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: 2. Աջափնյակ վարչական շրջանում ժամը 10.00-22.00 կդադարեցվի Հանրապետական հիվանդանոցի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, Մելքումով փողոցի, Դավիթաշեն գյուղի 5-րդ եւ 7-րդ փողոցների վերին հատվածների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play