Բնակարանաշինությունը Արցախում կկրի շարունակական բնույթ


Բնակարանաշինությունը Արցախում կկրի շարունակական բնույթ

  • 30-11-2012 17:33:05   |   |  Տնտեսություն

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բնակելի շենք եւ ծանոթացել նրա պայմաններին:
Բակո Սահակյանը բնակարանաշինությունը համարել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր ուղղություններից մեկը՝ նշելով, որ այս գործընթացը կկրի շարունակական բնույթ, եւ այսուհետ էլ նման հարմարավետ բնակարաններ կկառուցվեն հանրապետության տարբեր բնակավայրերում:
Այնուհետեւ Նախագահն այցելել է <<Սուր-Նարեկ>> ՍՊԸ շինանյութերի արտադրամաս եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրամասերի առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից: 
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play