Ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ԵՊՀ–ի, ԴԱՆ Միության և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի միջև


Ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ԵՊՀ–ի, ԴԱՆ Միության և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի միջև

  • 26-12-2012 18:22:49   | Հայաստան  |  Հասարակություն

2012 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների Միության և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի ներկայացուցիչների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Համագործակցության հուշագիրը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Երևանի պետական համալսարանի, «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի և ԴԱՆ Միության միջև նկատելի գործակցությունը։
Հուշագիրը նպատակ ունի նպաստելու.
ԴԱՆ Միության անդամ դեղագործական կազմակերպություններում ուսանողների արտադրական պրակտիկայի անցկացմանը։
ԴԱՆ Միության ինտերնետային կայքում երիտասարդ մասնագետների տվյալների բազայում ուսանողների ինքնակենսագրականների տեղադրմանը։
Եվրոպական միության պատշաճ գործունեության չափանիշների վերաբերյալ համապատասխան մասնագիտական վերապատրաստման դասընթացների անցկացմանը «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնում։
Երեք կառույցների միջև համագործակցությանը՝ գիտահետազոտական աշխատանքների և տարբեր ուսումնասիրությունների անցկացման գործընթացներում։
Միջազգային հեղինակավոր բուհերի և գիտական կենտրոնների հետ կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանը։
Երեք կազմակերպությունների մասնագետների գիտական հոդվածների և հետազոտությունների տպագրությանը ԴԱՆ Միության «Ֆարմա» դեղագործական գիտագործնական հանդեսում:
Համագործակցության հուշագրով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում կողմերը ամրագրում են փոխադարձ պարտավորություններ ու գործողություններ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play