Գյումրիում նույնիսկ «պիոներպալատն» է վագոն-տնակներում գործում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Գյումրիում նույնիսկ «պիոներպալատն» է վագոն-տնակներում գործում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 31-01-2013 12:41:01   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն



«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, «խախտելով» ավանդույթը, ավստրալահայ Արամ Միքայելյանի ֆինանսավորմամբ գնված վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին ոչ թե որևէ անօթևան ընտանիքի վագոն-տնակ, այլ Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում, Ալեք Մանուկյան փողոցում գտնվող արտադպրոցական կենտրոն` նախկին պիոներպալատ:Գուցե զարմանալի թվա, բայց տասնյակ մասնագիտական խմբակներում ընդգրկված հարյուրավոր աշակերտներ ունեցող այս կրթօջախը երկրաշարժից հետո առ այսօր շարունակում է գործել տնակային պայմաններում: Բարեբախտաբար և հատկապես պալատի ուսուցչական կազմի ջանքերի շնորհիվ` նույնիսկ ձմռան ամիսներին կրթօջախում երեխաների հոսքն ու պարամունքները չեն դադարում, այն դեպքում երբ վաղուց շարքից դուրս եկած տնակները տաքացվում են ընդամենը փայտի վառարաններով: Մեր այցելության պահին հաստատության տնօրեն Թամարա Հայրապետյանը տեղեկացրեց, որ մնացել էր ընդամենը մեկ օրվա վառելափայտ:

Առավել մանրամասն` «պիոներպալատի» առօրյայի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play