5 անվճար միջազգային րոպե 10 րոպեի դիմաց


5 անվճար միջազգային րոպե 10 րոպեի դիմաց

  • 01-02-2013 14:16:12   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Orange-ն այսօր հայտարարեց, որ երկարացնում է միջազգային զանգերի առաջարկը մինչեւ մարտի 31-ը: Ըստ այդմ, պարզապես ընդունելով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար: 

Այսպիսով, յուրաքնաչյուր երկուշաբթի Orange-ի բաժանորդները կստանան նվեր. 2 անվճար միջազգային րոպե` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչև 10 րոպե տևողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, և 5 րոպե` 10 և ավելի րոպե տևողությամբ զանգերի դեպքում: Նվեր րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ այն երկրների, որոնք ներառված են Միջազգային գոտի 9 և 10-ում):
 
«Այս առաջարկը, որը մենք ներկայացրել էինք Ամանորի տոներին, մեծ արձագանք գտավ բաժանորդների շրջանում. մեր բաժանորդներն ավելի քան 140,000 անգամ ստացել են անվճար րոպեներ՝ աշխարհի տարբեր երկրներ զանգահարելու համար: Ուրախությամբ հայտարարում ենք, որ առաջարկը շարունակվում է, և մեր բաժանորդները դեռ բազմաթիվ անգամներ անակնկալներ կստանան՝ պարզապես զանգեր ընդունելով արտասահմանում բնակվող իրենց մտերիմներից», ասաց Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
 
Անվճար կուտակած րոպեները կարելի է օգտագործել մինչև ապրիլի 15-ը:
 
Առաջարկը չի գործում Orange Բիզնես-ի բաժանորդների համար:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ