Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի` վերանորոգված 2 մասնաճյուղերի վերաբացման հանդիսավոր արարողությունը


Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի` վերանորոգված 2 մասնաճյուղերի վերաբացման հանդիսավոր արարողությունը

  • 07-02-2013 14:29:34   | Հայաստան  |  Տնտեսություն

Ս.թ. փետրվարի 6-ին տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների սպասարկման համար հարմարավետ վերանորոգված միառժամանակ 2 մասնաճյուղերի վերաբացման հանդիսավոր արարողությունը. «Մասիս» մասնաճյուղ` ք. Մասիս, Արարատյան փող. 3 հասցեով և «Եղեգնաձոր» մասնաճյուղ` ք. Եղեգնաձոր, Մոմիկի փող. 6 հասցեով:

Մասնաճյուղերում բացի վերանորոգման աշխատանքներից, իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ սրահի ինտերյերի համապատասխանեցումը ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին և բրենդին:
Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության եւ պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Գուսև,
-«Մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի ծրագիրը, որը մենք սկսել էինք իրականացնել անցած տարի Բանկի առանցքային խնդիրն է նաև 2013 թվականին: Մենք փոխում ենք մեր Բանկի դեմքը և դրա հետ մեկտեղ փոխում ենք ինքը Բանկը: Այժմ մենք նպատակաուղղված ենք ապահովել մեր հաճոխորդներին բարձր և որակյալ սպասարկում բանկային ծառայությունների ողջ ոլորտում: Այսօր տեղի ունեցավ ևս երկու վերանորոգված մասնաճյուղերի  վերաբացում, որոնց բացմամբ հաճախորդները կստանան լրացուցիչ խթան սպասարկվելու առաջնակարգ բանկում, լավ սպասարկում և հասանելիություն ՎՏԲ անսահմանափակ հնարավորություններին»: 
«Մասիս» և «Եղեգնաձոր» մասնաճյուղերի վերաբացման շնորհանդեսի հանդիսավոր արարողություններին մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, ի դեմս Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևի, Մասիս քաղաքի փոխքաղաքապետ Հովհաննիսյան Ստեփանը, Վայոց ձորի մարզպետ Ղազարյան էդգարը, Բանկի դեպարտամենտների տնօրեններ և վարչության պետեր, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնեսի բնագավառի, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն