Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կիմ Բակշիին` ծննդյան 80-ամյակի առթիվ


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կիմ Բակշիին` ծննդյան 80-ամյակի առթիվ

  • 01-03-2011 21:38:19   | Հայաստան  |  Մշակույթ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի արձակագիր, կինոսցենարիստ, մշակութաբան Կիմ Բակշիին` ծննդյան 80-ամյակի առթիվ: Հանրապետության ղեկավարը երախտապարտ հայ ժողովրդի անունից մաղթել է նրան քաջառողջություն եւ բարօրություն: «Դուք պատկանում եք նշանավոր խոսքի վարպետների թվին: Ձեր տաղանդը վառ արտահայտվել է եւ՛ ճամփորդական նոթերում, եւ՛ պատմական հետազոտություններում, եւ՛ վավերագրական ֆիլմերի սցենարների վրա աշխատանքում: Ձեր ինքնամոռաց եւ անձնազոհ աշխատանքով Դուք նպաստել եք հայկական մշակույթի ժողովրդականացմանը: Ձեր հրաշալի գրքերը` «Արծիվ եւ սուր», «Քար եւ ճակատագիր», «Սուրբ Լազարի հարությունը», «Մենաստանից` սիրո մասին», «Մեր աշխարհը նման է անիվի», աշխարհին պատմում էին Հայաստանի, նրա պատմության եւ այսօրվա, ավանդույթների ու հայ ժողովրդի բնավորության մասին` ինչպես պատմական հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Ուրախալի է, որ այսօր էլ Դուք լի եք եռանդով եւ ստեղծագործական մտահաղացումներով, ակտիվ մասնակցում եք լայնածավալ հետազոտական նախագծերին: Հաջողություններ Ձեզ եւ ամենայն բարիք»,- ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում: ՀՀ նախագահի Մամլո գրասենյակ 01 մարտի, 2011
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play