«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը ցուցադրվեց Չինաստանում


«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը ցուցադրվեց Չինաստանում

  • 13-03-2013 10:38:21   | Չինաստան  |  Մշակույթ

 

Մարտի 9-ին Պեկինի լեզվի եւ մշակութի համալսարանում (BLCU) Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանութան աջակցությամբ տեղի ունեցավ հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը:
 
Մեծ Եղեռնը վերապրած եւ ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտեցին Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց շարքում էին նաեւ Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվում էր հայերեն լեզվով եւ ուղեկցվում էր ֆրանսերեն ու չինարեն սուբտիտրերով:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մարտի 10-ին ցուցադրվեց նաեւ Շանհայ քաղաքում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play