Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը


Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը

  • 03-05-2024 11:13:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։
 
Ըստ աղբյուրի՝ Կիպորսի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք կիրառելու ուղղությամբ։
 
Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ լիովին հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play