ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համար Աթաթուրքը երկրպագելու անձ է


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համար Աթաթուրքը երկրպագելու անձ է

  • 29-03-2013 13:46:05   | ԱՄՆ  |  Միջազգային

 

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հագելը հայտարարել է, որ Աթաթուրքն իր համար երկրպագելու անձ է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքի լրատվական կայքը, Հագելը հայտարարել է Պենտագոնում կազմակերպված մամուլի ասուլիսում: «Ես զմայլված եմ Աթաթուրքով, թուրք ժողովրդով եւ պետությամբ: Իմ բազում ելույթներում ես շատ եմ խոսել Աթաթուրքի մասին: Աթաթուրքն աշխարհում հիշատակելու արժանի շատ կարեւոր ժառանգություն է թողել եւ մենք` արեւմուտքցիներս երբեմն նրա արածին արժանին չենք մատուցում», -ասել է նա:
 
Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի հետ կապված` Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Թուրքիան կարեւոր նշանակություն ունի եւ Իսրայելի, առանձնապես` Մերձավոր Արեւելքի, եւ ԱՄՆ-ի շահերի համար: «Թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավումը բխում է բոլորիս շահերից: Այն կազդի եւ Սիրիայի ճգնաժամի լուծման վրա, եւ կմեծացնի տարածաշրջանի երկրների միջեւ վստահությունն ու կայունությունը», -ասել է Հագելը եւ համոզմունք  հայտնել, որ Թուրքիան եւ Իսրայելը տարածաշրջանում «որոշ ընդհանուր շահերում» կրկին կսկսեն աշխատել միասին:
 
Նոյյան տապան  -   Միջազգային