1 րոպեի սակագինը` 15 000-ից մինչև 120 000 դրամ


1 րոպեի սակագինը` 15 000-ից մինչև 120 000 դրամ

  • 30-03-2013 14:44:57   | Հայաստան  |  Մամուլի սրահ

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունները` ՀՀԿ-ը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը, «Առաքելություն»-ը և «Բարև Երևան» դաշինքը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում` ապրիլի 7-ից մինչև մայիսի 3-ի ժամը 24-ը, կարող են օգտվել նաև հեռուստառադիոեթերից:

Ընտրական օրենսգրքի համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքական ուժը քարոզարշավի ողջ ընթացքում իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ վճարովի հիմունքներով` համապատասխանաբար ոչ ավելի, քան 50 րոպե և 80 րոպե:
 
Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսահմանի ապրիլի 1-ի նիստում:
 
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամի 1 րոպեի սակագինը սահմանել է 80 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ-ն, իսկ Հայաստանի հանրային ռադիոընկերությունը` 3 հազար 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամ են տրամադրում ևս 10 հեռուստաընկերություններ և 3 ռադիոընկերություններ:
Ըստ ԿԸՀ-ի կայքէջում տեղադրված վերոհիշյալ հեռարձակողների կողմից հրապարակված սակագների, ամենաբարձր սակագինը սահմանել է «Շանթ»-ը` մեկ րոպեի համար 120 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Այն պատրաստ է եթերաժամանակ տրամադրել ամեն օր` ժամը 18.00-ից մինչև 23.15-ը, յուրաքանչյուր քաղաքական ուժի մինչև 7 րոպեի սահմաններում:
 
Ամենացածր սակագինն առաջարկում են «Երևան» և «Լայմ» հեռուստաընկերությունները` մեկ րոպեի համար 15 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:
 
Ռադիոընկերություններից «ՖՄ 105.5»-ը 1 րոպեի համար սահմանել է 3 հազար 120 դրամ, «Ռադիո ՖՄ 107»-ը` 2 հազար 800 դրամ, «Ռադիո Հայ»-ը` 2 հազար 400 դրամ:
 
«Փաստինֆո»

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել [email protected]

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` [email protected]

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Մամուլի սրահ