Գործարար. Մեկի արհեստական քմհաճույքի պատճառով բոլորը հայտվել են անօրինական դաշտում


Գործարար. Մեկի արհեստական քմհաճույքի պատճառով բոլորը հայտվել են անօրինական դաշտում

  • 13-04-2013 08:57:09   | Հայաստան  |  Տնտեսություն



 

Դավիթ Խանոյանը "Ռեկո ռեկորդս" ստուդիայի տնօրենն է: ԱԺ-ն ընդունել է ակցիզների մասին օրենք, որով իբրև կանոնակարգվում է այս ոլորտը:
Դավիթ Խանոյան. "Օրենքը նպատակ ունի բոլոր մարդկանց բերել հարկային դաշտ: Երաժշտական կրպակները քաոսի են մատնվել՝ չգիտեն վաճառեն , թե չվաճառեն իրենց ապրանքը: Նրանք, ովքեր ստվերում են գործում կշարունակեն աշխատել, ոչ միայն կշարունակեն աշխատել, այլև կծաղկիեն, բայց մեր նպատակը էտ է՞ր..." Դավիթ Խանոյանը մինչ այս պահը գտնվում է դատական քաշքշուկների մեջ: Մի քանի ամիս առաջ ձեռք բերված պայմանգիրը մնացել է օդում, քանի որ իրեն ակցիզներ չեն տրամադրում:Վաճառելու դեպքում, եթե հանկարծ պատահաբար հայտնաբերվեց գոնե մեկ չակցիզավորված ապրանք, ապա այդ կրպակը կտուգանվի 4 մլն դրամի չափով:
Ստացվել է այնպես, որ մեկի արհեստական քմհաճույքի պատճառով բոլորը հայտվել են անօրինական դաշտում:
 
Թեհմինե Ենոքյան
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն