Սիրիայում իշխանությունները ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի փորձագետների առաքելությանը չէին թողել երկիր


Սիրիայում իշխանությունները ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի փորձագետների առաքելությանը չէին թողել երկիր

  • 30-04-2013 12:55:14   | Սիրիա  |  Միջազգային

 

Քիմիական զենքի կիրառման վտանգի առկայության պատճառով, անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել Սիրիային սահմանակից  թուրքական Հաթայ նահանգում, որտեղ բուժման նպատակով տեղափոխել են վիրավոր սիրիացիների: Նրանք գտնվում են  հիվանդանոցի  հատուկ բաժանմունքում  և բուժանձնակազմը  զննումները  անց  է կացնում  հատուկ արտահագուստով՝ հնարավոր վարակումից զգուշանալու համար։
Սիրիայի կառավարությունը հայտարարություն է տարածել,  որ  Հալեպի նահանգում մարտի 19-ին ընդդիմության կողմից  քիմիական զենք է կիրառվել։ Իսկ ընդդիմադիրներն իրենց հերթին պնդում են, որ  Հոմսում՝ անցյալ տարվա դեկտեմբերին կառավարությունն է  քիմիական զենք  կիրառել:  Հավելենք, որ Սիրիայի իշխանությունները հրաժարվել էին ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի փորձագետների առաքելությանը թողնել երկիր։
 
Նոյյան տապան  -   Միջազգային