Orange-ը մեկնարկեց Samsung Galaxy S4 սմարթֆոնի վաճառքը իր խանութներում


Orange-ը մեկնարկեց Samsung Galaxy S4 սմարթֆոնի վաճառքը իր խանութներում

  • 13-05-2013 18:09:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մայիսի 10-ին Orange-ը մեկնարկեց Samsung Galaxy S4 սմարթֆոնի վաճառքը իր խանութներում: Իսկ այսօր Orange-ը նվերներ հանձնեց իր այն բաժանորդներին, ովքեր առաջինն էին ամրագրել իրենց Samsung Galaxy S4 սմարթֆոնը և ձեռք են բերել այն վաճառքը մեկնարկելուն պես: 

 
Հիշեցնենք, որ նրանք, ովքեր ցանկանում էին առաջինը ձեռք բերել Samsung Galaxy S4 սմարթֆոնը, հնարավորություն ունեին ապրիլի 4-ից սկսած նախնական պատվեր կատարել Orange-ի կայքում կամ  խանութներում և սմարթֆոնը ձեռք բերելիս ստանալ նվեր՝ Samsung Galaxy S4-ի համար նախատեսված S-View պատյան ու հեռախոսի աքսեսուարների նվեր-փաթեթ:  
 
«Արդեն սովորական է դարձել, որ մեր հաճախորդները համաշխարհային նորույթները կարողանում են գտնել Orange-ի խանութներում շատ արագ: Որակյալ ու բազմաֆունկցիոնալ սմարթֆոնից բացի, ժամանակակից հաճախորդը նաև փնտրում է որակյալ հետվաճառքային սպասարկում, և կարծում ենք, որ հենց այդպիսի առավելություն  ստանում են մեր հաճախորդները: Ավելին, միայն Orange-ի խանութներում է հնարավոր այս գերժամանակակից սմարթֆոնը ձեռք բերել ավելի ցածր գնով՝ Orange-ի ամսական բաժանորդագրությունների հետ», ասաց Orange-ի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
 
Orange-ի խանութներում և eshop.orangearmenia.am կայքում Samsung Galaxy S4 սև և սպիտակ մոդելները հնարավոր է ձեռք բերել 370.000  դրամով: Սակայն բաժանորդագրվելով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով՝ բաժանորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու այս հզոր սմարթֆոնը՝ սկսած ընդամենը 170.000  դրամից: 
 
Galaxy S4-ը զինված է 4.99″ ամբողջական HD որակով (full HD, 1920×1080) Super AMOLED ապշեցուցիչ էկրանով: Թեև Galaxy S4-ն ունի լայն էկրան և 2,600 MAh մարտկոց, այն ունի ընդամենը 7.9մմ հաստություն: 
 
Samsung-ը նաև ավելացրել է մի շարք ծրագրային “խելացի” հնարավորություններ, որոնք կոչվում են  Smart Scroll և Smart Pause: Օգտագործողն այլևս կարիք չունի դիպչելու էկրանին, որպեսզի թերթի էջերը. պարզապես աչքերի դիրքի փոփոխությունը բավարար է թերթելու համար, կարծես մոգական ուժի շնորհիվ: Ավելին, Smart Pause-ի շնորհիվ օգտագործողը կարիք չի ունենա ընդհատելու տեսանյութերի դիտումը. այն կընդհատվի, պարզապես եթե վերջինս այլ կողմ նայի:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play