Սինոփսիս Արմենիան հայտարարում է «Միայն մեկ ծառ» նոր նախաձեռնության մասին


Սինոփսիս Արմենիան հայտարարում է «Միայն մեկ ծառ» նոր նախաձեռնության մասին

  • 16-05-2013 14:46:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Սինոփսիս Արմենիան հայտարարում է «Միայն մեկ ծառ» նոր նախաձեռնության մասին` հրավիրելով Հայաստանում գործող ՏՀՏ ընկերություններին Երևանում տնկել մեկական ծառ յուրաքանչյուր աշխատակցի կողմից ամեն տարի, որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի մաս: Այսօր տնկված ծառերը կգեղեցկացնեն Երևանը և կդարձնեն միջավայրն ավելի առողջ՝ ծառայելով որպես «նոր թոքեր»՝ գալիք տարիներին քաղաքի շնչելու համար: Այս ծառերը նաև կծառայեն որպես երկարակյաց ժառանգություն բոլոր նրանց կողմից, ովքեր մասնակցել են «Միայն մեկ ծառ» միջոցառմանը:

Նախաձեռնությունը բաց է բոլորի համար: Այն առանձնահատուկ է նրանով, որ յուրաքանչյուր ընկերություն, անկախ իր չափից և ֆինանսական հզորությունից, կարող է լիարժեք ներդրում ունենալ: «Միայն մեկ ծառ» սկզբունքը ենթադրում է ամեն մասնակից ընկերության կողմից մեկ ծառ իր յուրաքանչյուր աշխատակցի համար՝ յուրաքանչյուր տարի: Փաստորեն և՛ փոքր, և՛ մեծ ընկերությունները կարող են օգնել Երևանի ծառապատման գործում. մեծ ընկերությունները կարող են տնկել հազարարավոր ծառեր, իսկ փոքր սկսնակ ընկերությունները՝ միայն մի քանի ծառ: Բոլորն էլ կունենան իրենց լիարժեք ներդրումը:
 
«Միայն մեկ ծառ նախաձեռնությունը զգալի դրական և տեսանելի ազդեցություն կունենա Երևանում քաղաքային անտառի ձևավորման վրա, որը զոհաբերվել է անկախության առաջին դժվար տարիներին»,  - ասում է Սինոփսիս ընկերության  մարքեթինգի գծով փոխնախագահ և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: «Երևանում կձևավորվի քաղաքային անտառ և դրանից կշահեն մեր սերունդները:  Այն կթողնի տեսանելի ժառանգություն յուրաքանչյուր ընկերության և անձի համար, ով մասնակցում է ծառատունկին, քանի որ նրանք հնարավորություն կունենան տեսնել, թե ինչպես է ծառը, որը նրանք անձամբ տնկել են, աճում տարեց տարի, Հայաստանի զարգացմանը զուգահեռ: Միայն մեկ ծառ տնկելը յուրաքանչյուր աշխատակցի կողմից եղել է Հայաստանում Սինոփսիսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի մի մասը: Այն դարձել է անգնահատելի մի ավանդույթ, երբ մեր աշխատողները և նրանց ընտանիքի անդամները մասնակցում են ամենամյա ծառատունկին: Նրանք հայտնաբերել են, որ կարող են օգտակար լինել իրենց համայնքին և միաժամանակ լավ ժամանակ անցկացնել: Նրանց դուր է գալիս տեսնել իրենց աշխատանքի պտուղները, տարեց տարի հետևել ծառերի աճին: «Միայն մեկ ծառը» մեծ և տևական դրական ազդեցություն կունենա Երևանի վրա»:
 
«Քաղաքապետարանը միանում է Սինոփսիս ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս կազմող այս նախաձեռնությանը և պատրաստակամություն է հայտնում իր լիազորությունների սահմանում աջակցել իրականացվող աշխատանքներին: Բոլորի ցանկությունն է մեր քաղաքը տեսնել ավելի կանաչ և էկոլոգիապես ավելի մաքուր: «Ավելի լավ Երևան» ծրագրի հիմքում առանցքային նշանակություն ունի կանաչ տարածքների ավելացումը, նոր այգիների հիմնադրումը, զբոսայգիների վերականգնումը և գալիք տարիներին մենք բոլորս միասին իրականացնելու ենք լայնամասշտաբ միջոցառումներ այդ ուղղությամբ: Մենք նաև նախատեսում ենք անտառվերականգնման ծրագրեր Երևանի սահմաններում: «Միայն մեկ ծառ» նախաձեռնությունը կդառնա այս ծրագրի բաղկացուցիչ մասը» - ասում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
 
«Կանցնեն տարիներ, և եթե մեր գիտակցության մեջ ամրապնդվի այն միտքը, որ ամեն տարի մեզանից յուրաքանչյուրը մեկ ծառ պետք է տնկի Երևանում, ապա մեր սիրելի քաղաքը կվերածվի կանաչ գոտու: Այսօր ՏՀՏ ընկերություններն են միանում, վաղը համոզված եմ նաև այլ ընկերություններ կմիանան և այսպես շարունակ: Դարձնենք մեր քաղաքը կանաչի մեջ լողացող և մաքուր», - ասում է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: 
 
«Հոյակապ նախաձեռնություն է և լավագույնս համապատասխանում է ՏՀՏ ոլորտի կոնսոլիդացմանը: Ոլորտում այժմ 12,000 մարդ է աշխատում և հույս ունեմ, որ դրանց զգալի մասը կողջունի այս նախաձեռնությունը, և մենք մեր լուման կունենանք մեր շրջապատը բարելավելու և ավելի բարենսպաստ դարձնելու գործում», - ասում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության նախագահ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
 
Ակնկալելով հաջողություն ՏՀՏ ոլորտում՝ նախաձեռնությունը նախատեսում է ընդլայնվել հաջորդ տարիներին, հրավիրելով նաև այլ ոլորտի ընկերություններին միանալ «Միայն մեկ ծառ» նախաձեռնությանը և ունենալ դրական ազդեցություն այն միջավայրի վրա, որտեղ իրենց աշխատակիցներն ապրում և աշխատում են:
 
Այդպիսի կազմակերպություններից մեկի՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նշում է, - «Միության նախագահությունն արդեն որոշում է կայացրել այս տարի միանալ նախաձեռնությանը»:
 
Սինոփսիս ընկերության և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին 
Սինոփսիս ընկերությունն արագացնում է նորարարությունները համաշխարհային էլեկտրոնային շուկայում: Որպես էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) առաջատար, ընկերության ծրագրային ապահովումը, մտավոր սեփականությունն ու ծառայությունները  օգնում են ճարտարագետներին հաղթահարել նախագծման, ստուգման և արտադրության ոլորտում առկա լուրջ մարտահրավերները: 1986թ.-ից ամբողջ աշխարհի ճարտարագետներն օգտագործում են Սինոփսիսի տեխնոլոգիաները՝ միլիարդավոր ինտեգրալ սխեմաների և համակարգերի նախագծման և ստեղծման համար: Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով  ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով հարյուրավոր որակյալ հայ ճարտարագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: ՏՏ ոլորտում ուսանողների համար հաջողությունների բարձրագույն մակարդակը խթանելու նպատակով ընկերությունը հովանավորում է  տարբեր մրցույթներ, ինչպես ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը, Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան:  Սինոփսիս Արմենիայի նախաձեռնություններից են ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի շնորհումը և «ՏՏ ոլորտի լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության: Սինոփսիս Արմենիայի ներդրումները ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում:  2010թ.-ին Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնեսի իրականացման համար: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն տեղակայված է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում է: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում: Կարող եք այցելել Սինոփսիսի և Սինոփսիս Արմենիայի կայքերը հետևյալ հասցեներով՝ www.synopsys.com, www.synopsys.am:
 
«Միայն մեկ ծառ» նախաձեռնության մասին
Միայն մեկ ծառ նախաձեռնությունը սկիզբ է դրվել 2013 թ.–ի մայիսին: Այն բաց է Հայաստանում գործող բոլոր ընկերությունների համար՝ տնկելու մեկական ծառ յուրաքանչյուրի աշխատակցի կողմից ամեն տարի: Նախաձեռնությունը բացառիկ է, քանի որ յուրաքանչյուր ընկերություն, անկախ իր չափից և ֆինանսական հզորությունից, կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանի կանաչապատման գործում, ինչպես նաև նպաստել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի ձևավորմանը: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play