ԵՊՀ-ում կմեկնարկի «Հնագիտությունը և միջառարկայական մոտեցումները» խորագրով հնագիտական անվճար դասընթաց


ԵՊՀ-ում կմեկնարկի «Հնագիտությունը և միջառարկայական մոտեցումները» խորագրով հնագիտական անվճար դասընթաց

  • 18-05-2013 14:34:24   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Իտալիայի և Հայաստանի Հանրապետությունների միջև իրականացվող «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային արժեքների վերականգնման և պահպանման  ոլորտում» կրթամշակութային ծրագրի շրջանակում սույն թվականի մայիսի 20-ին Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «Հնագիտությունը և միջառարկայական մոտեցումները» խորագրով հնագիտական անվճար դասընթաց: 

Այն կներառի  տեսական (դասախոսություններ, սեմինարներ) և գործնական մասեր (դաշտային աշխատանքներ):  Դասընթացի նպատակը հնագիտական ուսումնասիրությանը վերաբերող բոլոր փուլերի (պեղումներ, փաստագրում, չափագրում, ինչպես նաև հնագիտական վերականգնմանն ուղղված խնդիրներ) արժևորումն է:
Տեսական մասը կանցկացվի ԵՊՀ Պատմության ֆակուլտետում: Դասախոսությունների շարքով հանդես կգան հայ և իտալացի դասախոսներ: Արուճի հնավայրում կանցկացվի դասընթացի գործնական մասը. Իտալիայից ժամանած հնագետները հայ ուսանողներին կներկայացնեն հնագիտական պեղման մեթոդները և իտալական մոտեցումներն այս հարցում: 
Ուսանողներին դասընթացի ավարտին կտրվի վկայական: 
Հիշեցնենք, որ նշված ծրագրի շրջանակում հնագիտությանը նվիրված առաջին դասընթացն անց է կացվել 2012 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին: Այն կազմակերպվել էր Իտալիայի արտաքին գործերի, ՀՀ մշակույթի նախարարությունների, Միլանի պոլիտեխնիկական համալսարանի աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի, Միլանի և Ֆլորենցիայի պետական համալսարանների գործընկերությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play