Դպրոցականները ԱԺ-ում հանդիպեցին Արտակ Դավթյանի հետ


Դպրոցականները ԱԺ-ում հանդիպեցին Արտակ Դավթյանի հետ

  • 21-05-2013 16:27:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 21-ին հանդիպեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված՝ Երեւանի եւ Էջմիածնի տարբեր դպրոցների աշակերտների ու նրանց ուսուցիչների հետ:

Դպրոցականները խորհրդարանում մինչ այդ ներկա էին կառավարության ծրագրի քննարկմանը, որի օրինակով էլ Արտակ Դավթյանը բացատրեց օրենսդիր եւ գործադիր մարմինների գործառույթներն ու փոխհարաբերությունները: Բանախոսը դպրոցի սաներին ծանոթացրեց Ազգային ժողովի կառուցվածքին, Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված լիազորություններին, պատգամավորի ու 12 մշտական հանձնաժողովների աշխատանքներին՝ մանրամասնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեության դաշտը: Երեխաներին հետաքրքրող հարցերն էլ հենց կրթական համակարգին էին վերաբերվում, ինչի շուրջ էլ ծավալվեց անմիջական զրույցը: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունի ց հայտնում են, որ  աշակերտների հետ ԱԺ հանձնաժողովի նախագահը խոսեց նաեւ հանրակրթական հաստատություններում պայմանները բարելավելու պարտավորության մասին՝ ասելով, որ դա պահանջում է ֆինանսական մեծ ռեսուրսներ. հանրապետության 1400 դպրոցների շուրջ 97 տոկոսը պետական է: Զրույցի ընթացքում անդրադարձան շտեմարանների բովանդակությանն ու անհրաժեշտությանը, բուհերում ընդունելությունը տարեցտարի հեշտացնելու միտմանը, ուսուչի սոցիալական պաշտպանվածության եւ այլն խնդիրների: 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play