Հաստատվել է Հայաստանում գայլերի թվաքանակի կարգավորման եւ<br /> միջացառումների իրականացման կարգը<br />


Հաստատվել է Հայաստանում գայլերի թվաքանակի կարգավորման եւ
միջացառումների իրականացման կարգը

  • 10-02-2011 14:58:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի շեշտակի աճ, ՀՀ կառավարության փետրվարի 10-ի նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաստատվել է թվաքանակի կարգավորման եւ միջացառումների իրականացման կարգը: Սահմանվել է ոչնչացված գայլերի դիմաց պարգեւատրման չափը` ամեն մի գլխի համար հարյուր հազար ՀՀ դրամ, ինչպես նաեւ ՀՀ Բնապահպանության նախարարությանը նշված գումարը վճարելու համար հատկացվել 10000.0 հազար դրամ: Տ.Սարգսյանը նշել է, որ համանման որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչի շնորհիվ կարճ ժամկետում կանխվել է գայլերի թվաքանակի կտրուկ աճը:
Նոյյան տապան  -   Հասարակություն