Էդվարդ Սնոուդենը չափազանցեցնում է. Սպիտակ Տուն


Էդվարդ Սնոուդենը չափազանցեցնում է. Սպիտակ Տուն

  • 17-06-2013 08:49:27   |   |  Քաղաքական

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցի տեղեկությունները ԱՄՆ-ում հեռախոսային խոսակցությունների՝ այդ թվում նաեւ նախագահի, գաղտնալսումների մասին, չեն համապատասխանում իրականությանը,- հայտարարել է Սպիտակ Տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոուն: Նրա կարծիքով, Սնոուդենը չափազանցեցնում է: Նա ասել է նաեւ, որ խնդիրը դեռ հետաքննվում է: Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին իր կարծիքը կարտահայտի այս հարցի շուրջ, սակայն նրա խոսքերով, Օբաման համարում է, որ այդ գաղտնալսումները չեն խախտում քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիության սկզբունքը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play