Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը ծանոթացել է գործող շուկաներում առեւտրականներին առաջարկվող պայմաններին:


Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը ծանոթացել է գործող շուկաներում առեւտրականներին առաջարկվող պայմաններին:

  • 05-02-2011 20:39:07   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի մի շարք շուկաներում` ծանոթանալու բացօթյա ապօրինի առեւտրի արգելման եւ կանխարգելմանն ուղղված միջոցառումների ընթացքին, ինչպես նաեւ գործող շուկաներում առեւտրականներին առաջարկվող պայմաններին: Այս մասին հայտեցին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վրչությունից: Հիշեցնենք, որ մայրաքաղաքի շուրջ 30 շուկաների ղեկավարների հետ անցած շաբաթ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ բացօթյա առեւտրով զբաղվողներին աշխատատեղերով ապահովելու հստակ խնդիր էր դրվել: Միաժամանակ հանձնարարվել էր պատշաճ տեսքի բերել շուկաների տարածքները: Քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարեց ամենօրյա խիստ եւ հետեւողական վերահսկողություն սահմանել շուկաներում սանիտարահիգենիկ պայմանների նկատմամբ: Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով շուկաներում առկա պայմաններից, նոր տեղափոխված առեւտրականները Տարոն Մարգարյանին, այնուամենայնիվ, իրենց որոշակի դժգոությունը հայտնեցին շուկա այցելողների քանակի հետ կապված` կարծիք հայտնելով, որ դա, թերեւս, շուկաների տեղերի մասին քաղաքացիների անտեղյակության հետեւանք է: Քաղաքապետի առաջին տեղակալը հենց տեղում հանձնարարեց շուկաների տնօրեններին կարճ ժամկետում բնակչության համար տեսանելի, ակնառու գովազդային եւ ուղղորդող վահանակներ տեղադրել: Շուկա նոր տեղափոխվածներից քաղաքապետի առաջին տեղակալը հետաքրքրվեց նաեւ տեղի համար գանձվող վարձավճարների մասին, ինչին ի պատասխան վերջինները փաստեցին, որ շուկաների տնօրինության հետ փոխադարձ համաձայնությամբ, սկզբնական շրջանում իրենցից վարձավճար չի գանձվում: Նշենք նաեւ, որ թեեւ նախկինում ապօրինի առեւտրով զբաղվող զգալի թվով առեւտրականներ արդեն տեղափոխվել եւ շուկաների տարածքում են իրականացնում իրենց գործունեությունը, այդուհանդերձ շուկաներում դեռ բազմաթիվ դատարկ վաճառատեղեր կան: Հիշեցնենք, որ, քաղաքապետի հանձնարարությամբ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ շուկաների տնօրենները վստահեցրել էին, որ ավելի քան 3000 վաճառատեղեր կարող են ապահովել: Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընգծեց, ապօրինի առեւտրի դեմ պայքարի հարցում քաղաքապետարանը վճռական է եւ գործընթացը շարունակական է լինելու. «Տեղերը բավական շատ են, իսկ եթե պաանջարկ լինի` այն նույնպես կբավարարվի, նոր մինի շուկաներ կկազմակերպվեն»,– նշեց քաղաքապետի առաջին տեղակալը: Շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանը խիստ հանձնարարական տվեց նաեւ շուկաների եւ դրանց մերձակա տարածքների սառցաշերտերը վերացնելու վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն