Հիմնական կրթության վկայական է ստացել 8465 շրջանավարտ


Հիմնական կրթության վկայական է ստացել 8465 շրջանավարտ

  • 26-06-2013 16:04:28   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2012-13 ուստարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում ավարտական քննությունները սահմանված կարգով անցկացվել են հունիսի 5-ից 22-ը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ քննակարգի որևէ խախտում չի արձանագրվել։
Հիմնական դպրոցներում կրթության վկայականների հանձնման միասնական օրը՝ հունիսի 26-ին վկայականներ են ստացել  2012-2013թթ. ուսումնական տարվա 8465 շրջանավարտները։  7-ից 9-րդ դասարաններում գերազանց առաջադիմությամբ սովորած 303 շրջանավարտներ գերազանցության վկայականներ են ստացել։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շրջանավարտ ունեցող Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 16 դպրոցներում 2012-2013  ուստարում 12-րդ՝ ավարտական դասարան ունեցող 16 դպրոցների շրջանավարտները  600-ն են։ 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play